Իրանը հուղարկավորել է 30 տարի առաջ զոհված 270 զինվորի. տեսանյութ
Թեհրանում հուղարկավորել են Իրանի բանակի 270 զինվորի, որոնք սպանվել են 1980-1988թթ-ին իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ:
Իրաքի տարածքում մայիսին որոնողական համատեղ գործողությունների ժամանակ հայտնաբերվել են զանգվածային գերեզմաններ: Զինվորական դատախազության ենթադրություններով, իրանա-իրաքյան հակամարտության զոհերը, հնրարավոր է, թաղվել են ողջ-ողջ, քանի որ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: