«Չի կարելի վատ սահմանադրությունը փոխարինել ալիեւյանով»․ Լեւոն Զուրաբյան․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, միասնական ընդդիմության ու իրավաբանների հանդիպումն անհրաժեշտ էր, քանի որ քաղաքական առումով նպատակները ձեւակերպված են, բայց պիտի նաեւ հասկանալ, թե ինչ իրավական հետեւանքներ են պարունակում նոր սահմանադրությունն ու դրա ընդունման հետ կապված գործընթացները։
«Ոչ իրազեկ հանրությանը իրավիճակը ներկայացվում է որպես միջազգային նորմերի խախտում կամ Ադրբեջանի հետ առճակատման ստեղծում։ Սա սուտ է, եւ տեղի է ունենում Փաշինյանի կողմից Ալիեւի պարտադրած ծրագրի իրականացումը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լեւոն Զուրաբյանը։
Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ Հայաստանի հիմնական փաստաթուղթը տարածքային որեւէ պահանջ չի պարունակում․ նոր Սահմանադրությունը մեկ խնդիր է լուծում՝ ամրապնդում է ալիեւյան ռեժիմի ազդեցությունը։ «Ալիեւի պահանջների կատարումը կնշանակի հրաժարում պետության շարունակականության գաղափարից եւ 4-րդ հանրապետության անվան տակ պետականության հաջորդականության ողջ պատմության ոչնչացում։ Արդյունքում Հայաստանը խաղաղության համաձայնագիրը կստորագրի որպես վասալ, որի ներքին կառավարման բոլոր հարցերը պետք է արժանանան Ալիեւի հավանությանը»,-ասաց նա։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում