1540 դիտում
19:17 02-04-2023
Քառօրյայում զոհված փոխգնդապետ Պողոսյանի գերեզմանը մնացել է ադրբեջանցիների մոտ. մասունքները հուղարկավորել են Եռաբլուրում․ News.am
News.am-ի ի հետ զրույցում՝ Ռոման Պողոսյանի եղբայրը՝ Արման Պողոսյանը պատմեց, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Ռոման Պողոսյանի գերեզմանը 44-օրյա պատերազմից հետո մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ:
Ռոման Պողոսյանը Հադրութի շրջանի Դուդուկչի գյուղից էր, որը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցավ:
Ռոման Պողոսյանին 1998թ-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով շնորհվել է լեյտենանտ զինվորական կոչումը եւ նշանակվել է դասակի հրամանատար: 1999թ.-ին հետագա ծառայությունը շարունակելու նպատակով նա տեղափոխվել է այլ զորամաս եւ նշանակվել հրետանային դիվիզիոնում՝ որպես մարտկոցի ավագ սպա: 2000թ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով շնորհվել է ավագ լեյտենանտ զինվորական կոչում եւ նշանակվել՝ որպես մարտկոցի հրամանատար:
Այնուհետեւ նա նշանակվել է հրետանու շտաբի պետ, միաժամանակ նա ստացել է մայոր զինվորական կոչումը, ավելի ուշ՝ դիվիզիոն հրամանատար: 2009թ.-ին Ռոման Պողոսյանը տեղափոխվել է այլ զորամաս՝ որպես հրետանային դիվիզիոն հրամանատար: 2011թ.-ին նա նշանակվել է որպես հրետանու բաժանմունքի պետ: Երկու տարի անց Ռոման Պողոսյանը սովորել եւ ոսկե մեդալով ավարտել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Միխայիլովի անվան ռազմական ակադեմիան: 2015թ.-ին ակադեմիան ավարտելուց հետո նա նշանակվել է ՊԲ զորամասերից մեկում՝ որպես հրետանու բաժանմունքի պետ-հրետանու պետ:
«Մեկ տարի անց սկսվեց Ապրիլյան պատերազմը: Այդ օրը նա եղել է զորամասի պատասխանատուն, երբ արդեն տագնապ էր հայտարարվել: Երբ թշնամին հարձակվել է, նա իր հինգ սպաներով, իր ավտոմեքենայով շտապել է դիրքեր, որ հասնի 18-20 տարեկան զինծռայողներին, որոնք պայքարում են թշնամու հատուկ պատրաստված ջոկատայինների դեմ»,- պատմեց Արման Պողոսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1834 դիտում
22:16 09-10-2023
Արցախում զոհված եղբայրներին 20 օր անց հուղարկավորել են «Եռաբլուրում». news.am
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը