Չինաստանի և ԱՄՆ ռազմական չինովնիկները փաստաթուղթ են ստորագրել` ռազմական ոլորտում փոխհամագործակցության վերաբերյալ
Չինաստանի և ԱՄՆ ռազմական չինովնիկները փաստաթուղթ են ստորագրել ռազմական ոլորտում փոխհամագործակցության մեխանիզմի վերաբերյալ: Քաղաքական վերլուծաբանների գնահատականով, սա երկու երկրների միջև հարաբերություններում լուրջ քայլ է:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն` հղում անելով «China Daily»-ին, սա երկար տարիների ընթացքում երկու երկրների միջև ռազմական փոխհամագործակցության վերաբերյալ առաջին փաստաթուղթն է:
Շուտով կարող են անցկացվել զորավարժություններ երկու երկրների մասնակցությամբ, որոնք կհաստատեն օդում և ցամաքում վարքագծի կոդեքսը: