Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմական ոլորտում համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ այս նպատակով պաշտոնական այցով Բաքու է ժամանել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությունը։
Հանդիպմանը հատկապես նշվել է երկու երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործման նպատակով՝ համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը։