211652_close_icon
views-count2461 դիտում article-date 16:39 28-12-2019

Հայկ Սարգսյանը չի նշանակվել քաղաքապետի ԺՊ, սակայն 70-ից ավելի փաստաթուղթ է ստորագրել. Դ. Խաժակյանը ՀՔԾ ներկայացրեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին նոր փաստաթուղթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/12/28/Khazhakyan/3175787?fbclid=IwAR0_cA7yhdgjzcnMr3kogjtD2tGmvvgCty1k80Yi6t_QZTNDWYp0o395_DM]Tert.am[/url]-ը գում է. Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ փաստաթուղթ ներկայարցեց Հատուկ քննչական ծառայություն: Լրագրողների հետ զրույցում Խաժակյանն ասաց, որ իր ներկայացրածը փաստաթուղթ է, որը վկայում է այն մասին, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, Հայկ Մարությանի բացակայության ժամանակ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին չի նշանակել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար և Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված 70 և ավելի իրավական ակտերն առոչինչ են: «Նախքան այս թուղթը ցույց տալը՝ ես ասեմ, որ խոսքն այն մասին է, որ նույնը կլիներ, եթե քաղաքապետի վարորդը, օգնականը, որևէ այլ անձ այդ լիազորությունն իրականացներ. ստորագրեր քաղաքապետի որոշումների տակ, և ասենք՝ դա նորմալ է: Իրականում, այդ փաստաթղթերն առոչինչ են, իմ ձեռքի տակ է գտնվում աշխատակազմի քարտուղարի՝ Վահե Խաչատրյանի կողմից քաղաքապետին ներկայացված զեկուցագիրը՝ համարակալված պաշտոնական փաստաթղթի պատճենը, որը մակագրված է քաղաքապետի կողմից, և այս զեկուցագրի ողջ բովանդակությունը հետևյալն է. Վահե Խաչատրյանը զեկուցում է քաղաքապետին՝ ասելով, որ առաջին կարգադրությամբ քաղաքապետը կարգադրել է Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի ԺՊ նշանակել Հայկ Սարգսյանին, մինչդեռ քանի որ գործուղման որոշման նախագծերը չեն նշագրվում անձնակազմի կառավարման բաժնի պետի կողմից, թյուրիմացաբար բաց է թողնվել այն հանգամանքը, որ պետք է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակեր Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին»,-ասաց Խաժակյանը: Նրա խոսքով՝ դա նոր բացահայտում է, որ այդ լիազորությունները Հրաչյա Սարգսյանը չի դրել Հայկ Սարգսյանի վրա, ինչը նշանակում է, որ տվյալ դեպքում գործ ունենք նախ պաշտոնական լիազորությունների չարաշահման հետ, որը քրեական օրենսգրքով նախատեսված հոդված է, մյուս դեպքում իրավապահները պետք է քննեն ինքնիրավչության հոդվածով քրեական գործ հարուցելու հանգամանքները, որովհետև Հայկ Սարգսյանը քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների տակ ստորագրել է այն պարագայում, երբ նա նույնիսկ դրա հիմքում չուներ որևէ իրավական ակտ: Նրա խոսքով՝ այդ ստորագրություններն առոչինչ են, և այն մարդիկ, ում գործերն առնչվել են դրանց, ըստ էության, տուժողներ են, որովհետև իրենց տրված փաստաթղթերը դե յուրե առոչինչ են: Խաժակյանը հայտնեց, որ երեկ եղել է ՀՔԾ-ում, իրեն ուղղել էին հարցեր, որոնց բնույթն իրեն այդքան էլ հասկանալի չի եղել. «Ես այնտեղ որոշակի բացասական միտում եմ տեսնում, որը, հուսով եմ, սրանով կշտկվի: Նախ ինձ ասում են՝ ինչո՞ւ չեք դիմել դատարան. ես ՀՔԾ-ին ասացի, որ եթե մենք խոսում ենք պաշտոնական լիազորություններն անցնելու մասին, որոնք քրեական գործողություններ են, դատարանը որպես իրավական խնդիր չէր կարող քննել: Հաջորդ հարցը հետևյալն էր. ասում են՝ ո՞րն է եղել հետևանքը, որը բացասական է եղել հանրության ու համայնքի օրինական շահերի համար. պաշտոնական լիազորություններն անցնելը մի կոմպոնենտ է, հասցված վնասը՝ մեկ այլ: Այդ 70 և ավել իրավական ակտերը, որոնք առոչինչ են, վնաս է նաև համայնքային իշխանության հեղինակությանը»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/28/Khazhakyan/3175787?fbclid=IwAR0_cA7yhdgjzcnMr3kogjtD2tGmvvgCty1k80Yi6t_QZTNDWYp0o395_DM]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր