Իրաքում ահաբեկչությունների զոհ է դարձել 11 մարդ
Իրաքյան Բայջի քաղաքից ոչ հեռու ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնք հետեւանքով մահացել է 11 զինծառայող: Ոստիկանության տվյալներով՝ պայթել են երեք ավտոմեքենաներ, եւս մեկ պայթուցիկ հաջողվել է վնասազերծել:
Եւս 27 մարդ վիրավորվել է: Մահացածների թվում են այլ երկրների զինծառայողներ, որոնք կամավորության հիմունքներով միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունների կազմակերպիչները հենց այդ խմբավորման զինյալներն են: