Իրաքում ապրիլին գրոհայինների հարձակման զոհ է դարձել 1000-ից ավելի մարդ
Իրաքի տարածքում ապրիլին գրոհայինների հարձակումների հետևանքով զոհվել է 1009 մարդ: Ըստ Իրաքի ՆԳՆ, ՊՆ և առողջապահության նախարարության տվյալների՝ զոհերից 881-ը խաղաղ բնակիչներ էին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հայտարարությունում նշվում է, որ սպանվել են 52 ոստիկաններ և 76 զինծառայողներ, վնասվածքներ են ստացել 1375 իրաքցիներ:
ՄԱԿ-ը նույնպես Իրաքում բռնության զոհերի թվի մասին զեկույց է հրապարակել: Ըստ ՄԱԿ֊ի տվյալների՝ զոհվել է 750 մարդ: