2509 դիտում
21:37 17-06-2015
Բաքու-2015. Հունիսի 18-ին մեկնարկ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ
Եվրոպական Առաջին Ամառային խաղերի մրցակցային 6-րդ օրը` հունիսի 18-ին մեկնարկ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ:
Նրանցից 3-ը ազատ ոճի ըմբիշ են: 61 կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 23 տարեկանների 2015թ. Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանը: 1/8-րդ եզրափակիչում նա ուժերը կչափի ադրբեջանցի Ալիևի հետ:
86 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի բազմակի մրցանակակիր Մուսա Մուրթազալիևը: 1/16-րդ եզրափակիչում նա կմրցի թուրք Բիլիջիի հետ:
Գերծանր քաշային կարգում հանդես կգա Լևան Բերիանիձեն: Մեր մարզիկը պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակիչից և ուժերը կչափի Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Գացալովի հետ: Մրցման մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով առավոտյան 9-ին:
Ժամը 11-ին տատամի դուրս կգա թաեքվոնդիստ Արման Երեմյանը: Նրա առաջին փուլի մրցակիցը թուրք Յունուս Սարին է:
Բռնցքամարտիկ Նիկոլ Արությունովը հանդես է գալիս 81 կգ քաշային կարգում: Վաղը ժամը 12-ի սահմաններում նա դուրս կգա ռինգ և կմենամարտի լեհ Յորդան Կուլինսկիի հետ:
Նմանատիպ նյութեր
2112 դիտում
13:17 19-06-2015
Բաքու-2015. Ռինգ դուրս կգան Հայաստանի 2 բռնցքամարտիկ
8195 դիտում
18:30 20-06-2015
Բաքու-2015. Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաղթեց մրցակցին եւ մրցավարներին, եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Այս բաժնից
1201 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1195 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1441 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը