Բաքու-2015. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտիկները պարտություններ կրեցին
Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտիկները անհաջողության մատնվեցին:
57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը առաջին գոտեմարտում 4:0 հաշվով հաղթեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը ադրբեջանցի Յաշար Ալիևն էր: Համառ պայքարում Գարիկ Բարսեղյանը պարտվեց 6:10 հաշվով:
65 կգ քաշային կարգում մեր գլխավոր հույսը՝ 2013թ. աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը առաջին գոտեմարտում հաղթեց մակեդոնացի Դեյան Միտրովին: Սակայն 1/8 եզրափակիչում մեր ըմբիշը 6:8 հաշվով պարտվեց բուլղարացի Բորիսլավ Նովաչկովին:
74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը առաջին իսկ գոտեմարտում պարտվեց բուլղարացի Կիրիլ Տերզիևին՝ 8:11:
Նշենք, որ բոլոր հայ ըմբիշները դեռ բրոնզե մեդալի համար պայքարելու հարավորություն ունեն, եթե նրանց հաղթած մրցակիցները եզրափակիչ դուրս գան: