211652_close_icon
views-count77737 դիտում article-date 16:01 12-06-2015

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Վեդի գետից դուրս են բերվել 9-ամյա և 7-ամյա եղբայրների դիերը

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Գոռավան գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետից Վեդիի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները դուրս են բերել 9-ամյա Արտավազդ Դավթյանի և 7-ամյա Արտյոմ Դավթյանի դիերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք եղբայրներ են և գետում լողալիս են եղել: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության աշխատակիցները: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր