63405 դիտում
04:29 04-05-2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Նոր Արեշում ջրանցքի հենապատը փլուզվել է, ինչից ջրալցվում են հարակից բազմաթիվ տները և շինությունները․ ջուրը ողողել է մի քանի կիլոմետր, ժամանել է ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։
Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «911» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի թիվ 49 շենքի մոտակայքում ջրանցքի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրանցքի հենապատը փլուզվել է, ինչից ջրալցվել են հարակից տները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են մի քանի փրկարարական ջոկատներից ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՓԾ ՃԿԱԿ պետ Ա․Մկրտչյանը, ԵՓՎ պետ Ա․Կիրակոսյանը և տեղակալները, քաղաքապետարանի ներկայացուցիչները, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի գլխավորությամբ։
Պարզվել է, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի մոտակայքով անցնող ջրանցքի հենապատը փլուզվել է, ինչից ջրալցվում են հարակից բազմաթիվ տները և շինությունները։
Փրկարարները՝ քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 251+
251+