211652_close_icon
views-count97974 դիտում article-date 22:18 09-08-2016

Դաժան ու ողբերգական դեպք Հրազդանում. Ծովինար արհեստական լճակից դուրս են բերվել 15 և 12-ամյա եղբայրների դիերը

Այսօր` օգոստոսի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում գտնվող Ծովինար արհեստական լճակում երեխաներ են ջրահեղձ եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ Արսեն Հարությունյանը Չարենցի փողոցին հարակից Ծովինար լճակից դուրս բերեց Հրազդան քաղաքի Չարենցի փողոցի 9 տան բնակիչներ, 15-ամյա Անանիկ և 12-ամյա Անդրանիկ Ավագյանների դիերը: Տեղում ազշխատանքները ղեկավարել է ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը: Տեղում է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները: Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջրասուզակը երեխաների դիերը հայտնաբերել է ափից 6 մ հեռավորության և 2 մ խորության վրա: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր