211652_close_icon
views-count60950 դիտում article-date 22:28 04-05-2024

ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալներ Եգոր Կարապետյանն ու Դավիթ Սարգսյանը ժամանեցին Նոր Արեշ, որտեղ ջրանցքի հենապատի փլուզման հետևաքով բազմաթիվ տներ են տուժել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ մայիսի 4-ինՙ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Դավիթ Սարգսյանն ու Եգոր Կարապետյանը այցելել են Էրեբունի վարչական շրջան և տեղում ծանոթացել երեկ՝ մայիսի 3-ին, Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած արտակարգ իրավիճակում փրկարարների կատարած աշխատանքներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի ժամ Դ. Սարգսյանն ու Ե. Կարապետյանը ոչ միայն եղան բուն այն վայրում, որտեղ տեղի էր ունեցել հենապատի փլուզում, ինչի հետևանքով գետառի ջուրը ավերածություններ էր արել, այլ նաև այն բնակիչների տներում, ովքեր մի քանի միլիոնի վնասներ են կրել:

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Այսօր՝ վաղ առավոտվանից, հրշեջ-փրկարարները շարունակում էին բազմաթիվ տներից դուրս բերել կեղտաջրերը՝ օգտագործելով հատուկ տեխնիկաներ, որոնց մի մասը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով տրամադրվել էր քաղաքապետարանի կողմից:

Թե ով է փոխհատուցելու բնակիչներին պատճառված վնասը, դեռևս հայտնի չէ, բայց որ սա այն դեպքերից է, որ պետք է բնակիչները ստանան պետության աջակցույթունն ու ինչու չէ նաև պետությունը պարտավորեցնի, որ մեղարները փոխհատուցում կատարեն, դա ակնհայտ է, սակայն բնակիչներն այնքան էլ չեն հավատում, որ ինչ-որ մի դրական լուծում կլինի:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «911» ճգնաժամային ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի թիվ 49 շենքի մոտակայքում ջրանցքի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրանցքի հենապատը փլուզվել էր, ինչից ջրալցվել էին հարակից տները։

Ժամանել էին մի քանի փրկարարական ջոկատներից ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարաները։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՓԾ ՃԿԱԿ պետ  Ա․Մկրտչյանը, ԵՓՎ պետ Ա․Կիրակոսյանը և տեղակալները, քաղաքապետարանի ներկայացուցիչները, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի գլխավորությամբ։

Պարզվել էր, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի մոտակայքով անցնող ջրանցքի հենապատը փլուզվել է, ինչից ջրալցվում էր հարակից բազմաթիվ տները և շինությունները։

Փրկարարները՝ քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ իրականացնում էին ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 332+
332+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր