211652_close_icon
views-count25168 դիտում article-date 14:56 12-06-2015

Սիրված մտավորական, բժիշկ և մեծատառով մարդ Կառլեն Եսայանի մասին կարելի է ասել՝ ինձ բացակա չդնեք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց 1 տարի առաջ այս [url=https://shamshyan.com/hy/article/2014/06/13/17414/]օրը [/url]կյանքից հեռացած ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի հիշատակին: Սիրված մարդու, ծնողի, մտավորական-բժշկի շիրիմին էին այցելել մեծ թվով քաղաքացիներ, մտավորականներ, նրա գործընկերները, դատական-իրավական համակարգի, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, առողջապահության համակարգում մեծ ավանդ ունեցող աշխատակիցներ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց մահվան ճիրաններից փրկել է Կ. Եսայանը: Անցկացվեց հիշատակի արարողություն և տեղին է հիշել մեծն Համո Սահյանի հայտնի՝ «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունը. «Ձեր լռությունը զնգում, Զրնգում է ձորով մեկ, Ձեր լռության համերգում Ինձ բացակա չդնեք: Համբերություն եմ ասում, Ակնարկներս կրկնեք, Համբերության հանդեսում Ինձ բացակա չդնեք: Ձեր շուրջը ամպ է, կայծակ, Քնով չանցնեք, չքնեք: Քնեցիք էլ, արթնացաք, Ինձ բացակա չդնեք: Թվում է, թե կամենաք, Մի օր երկինք կթռնեք… Ձեր թռիչքի ժամանակ Ինձ բացակա չդնեք: Ձեր պնդության պաշարով Դուք աշխարհներ կսնեք, Իմ մեղմության պատճառով Ինձ բացակա չդնեք: Ես եմ քարե պատարագ Ձեզնից սերված, ընդունեք, Դուք, ձեր կամքին հակառակ, Ինձ բացակա չդնեք: Ոչ խոստումներ, ոչ երդում, Չսպասեք ու չքննեք… Անվերջ, անշարժ ձեր երթում Ինձ բացակա չդնեք»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօր քաղաքացիները նաև այցելեցին Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը կառուցվել է երջանկահիշատակ Կառլեն Եսայանի և նրա կնոջ Սառա Եսայանի հովանավորությամբ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ քաղաքային պանթեոնից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 231+
231+

Նմանատիպ նյութեր