211652_close_icon
views-count21566 դիտում article-date 20:58 13-06-2014

Սիրված մարդ ու վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի հոգեհանգստին մարդկանց հոսքը չէր դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 18:30-ին, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի հոգեհանգստի արարողությունը: Նշենք, որ երեկ` հունիսի 12-ին երկարատև ու ծանր հիվանդությունից կյանքի 80-րդ տարում մահացել էր Կ. Եսայանը: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 14-ին, ժամը 13:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը: Այսօր հոգեհանգստին մարդկանց հոսքը եկեղեցի չէր դադարում, գալիս էին քաղաքական ու կուսակցական գործիչներ, մտավորականներ, հարազատներ ու հասարակ քաղաքացիներ: Սիրված մարդու և վաստակավոր բժիշկ Կ. Եսայանի մասին տեղին է հիշատակել Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք»-ը: Ձեր լռությունը զնգում, Զրնգում է ձորով մեկ, Ձեր լռության համերգում Ինձ բացակա չդնեք: Համբերություն եմ ասում, Ակնարկներս կրկնեք, Համբերության հանդեսում Ինձ բացակա չդնեք: Ձեր շուրջը ամպ է, կայծակ, Քնով չանցնեք, չքնեք: Քնեցիք էլ, արթնացաք, Ինձ բացակա չդնեք: Թվում է, թե կամենաք, Մի օր երկինք կթռնեք… Ձեր թռիչքի ժամանակ Ինձ բացակա չդնեք: Ձեր պնդության պաշարով Դուք աշխարհներ կսնեք, Իմ մեղմության պատճառով Ինձ բացակա չդնեք: Ես եմ քարե պատարագ Ձեզնից սերված, ընդունեք, Դուք, ձեր կամքին հակառակ, Ինձ բացակա չդնեք: Ոչ խոստումներ, ոչ երդում, Չսպասեք ու չքննեք… Անվերջ, անշարժ ձեր երթում Ինձ բացակա չդնեք: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/17277/]հայտնել էինք[/url], Կառլեն Լազարի Եսայանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում, ծառայողի ընտանիքում։ 1951թ. տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը, որը ավարտել է 1953թ.: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր