13423 դիտում
15:37 11-06-2015
Պոլիտեխնիկի ուսանողն ու նրա փաստաբանը գտնում են, որ Վարչական դատարանը կայացրել է «հռի կոպալի» որոշում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս տարվա հունիսի 18-ին Վարչական վերաքննիչ դատարանում դատավորներ Գալուստ Ղարիբյանի, Արթուր Առաքելյանի և Քրիստինե Մկոյանի նախագահությամբ տեղի է ունենալու դատական նիստ, որտեղ հրապարակվելու է նրանց կայացրած որոշումը՝ կապված Երևանի բնակիչ, 20-ամյա Ռազմիկ Հովսեփյանի և նրա փաստաբան Ռուբեն Բալոյանի բողոքի հետ:
Վերջիններս բողոքարկել են վարչական դատարանի որոշումը, քանի որ գտնում են, որ դատարանը ոչ օբյեկտիվ դատաքննություն է անցկացրել. դատական նիստի ժամանակ հարցերին մոտեցել է մեխանիկորեն՝ այն դեպքում, երբ նրանք դատարան են ներկայացրել նաև տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի բացառիկ կադրերը, մինչդեռ շատ դատավորներ, ոստիկանության և քննչական մարմնի ծառայողներ կյանքի գնով պայքարում են, որպեսզի նման դեպքերում ձեռք բերեն լուսանկարներ և տեսանյութեր, ինչը հնարավորություն է տալիս օբյեկտիվ նախաքննություն և քննություն իրականացնել, իսկ այդ դեպքում մարդիկ ձեռք են բերել կարևոր ապացույցներ, սակայն դատարանը այդ ամենը, չգիտես ինչու, չի ցանկացել մանրակրկիտ ուսումնասիրել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է փաստաբան Ռ. Բալոյանի հետ հարցազրույցը, որով նրա ներկայացրած փաստերը հիմք են տալիս մտածելու, որ վարչական դատարանը իրոք կայացրել է անարդար որոշում: Փաստաբանն ու ուսանողը վստահ են, որ Վարչական վերաքննիչ դատարանը օբյեկտիվ և արդար որոշում կկայացնի:
Ինչպես ավելի վաղ [url=http://old.shamshyan.com/arm/2013-12-05-students---police.html]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], 2013 թվականի դեկտեմբերի 5-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին էր դիմել Երևանի բնակիչ, 18-ամյա Ռազմիկ Հովսեփյանը, ով Գ. Շամշյանի հետ զրույցում պատմել էր, որ հոկտեմբերի 31-ին, վարելով իր Volswagen Golf մակնիշի 30 UL 835 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Անհաղթի փողոցում շրջադարձի պահին իր ավտոմեքենայի հետնամասին հարվածել էր Daewoo մակնիշի 829 LO 67 համարանիշի ավտոմեքենան:
Ռազմիկը, ով Պոլիտեխնիկի ուսանող է, նշել էր. «Շրջադարձի պահին իմ ավտոմեքենայի թարթիչները միացված են եղել, իսկ Daewօo-ն, որը տաքսի է, չի կատարել շարքերի վերադասավորում, ինչից հետո տեղի է ունեցել վթարը»:
Սկզբում տաքսու վարորդը ընդունել էր իր մեղքը ու փորձել Ռազմիկի հետ բանակցություններ վարել, որ՝ փառք տանք Աստծուն, որ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան և կարիք չկա «գաի» հետաքննիչի և իրենք իրենցով կլուծեն հարցերը, սակայն որոշ ժամանակ անց վթարի վայր էին ժամանել մի քանի սափրագլուխներ, ովքեր նախատել էին տաքսու վարորդին, թե՝ ո՞վ ես, որ ասես՝ մեղավոր ես, մեր սխալը մեր ճիշտն է ու մենք կյանքում սխալ չենք լինում: Կարող ա՞ քո խփած ավտոն մնա մեր վզին: Դու տեղդ լռվի, մենք կորոշենք» ու պահանջել էին հետաքննիչ: Ժամանել էր Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գևորգ Խանաղյանը:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17006 դիտում
19:27 20-03-2014
Պոլիտեխնիկի ուսանողն, ըստ տեղեկությունների խոշոր գումար տանուլ տալուց հետո, Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)