17009 դիտում
19:27 20-03-2014
Պոլիտեխնիկի ուսանողն, ըստ տեղեկությունների խոշոր գումար տանուլ տալուց հետո, Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել
Երեկ՝ մարտի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում Դավիթաշենի կամրջի տակ ժայռաբեկորներին քաղաքացու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Տեղում են եղել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Արթուր Հեբոյանի գլխավորությամբ:
Պարզվել է որ մահացածը Երևան քաղաքի Տրոյայի փողոցի բնակիչ 22-ամյա Զ. Լ.-ն է, ով ծնունդով Ջավախքից էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալասարանում, իսկ դասերից հետո աշխատում էր Երևանում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկում:
Ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից Զ. Լ-ն գտնվում էր որպես անհայտ կորած հետախուզման մեջ:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Ա. Հեբոյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:
Ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ ինքնասպանություն գործելուց առաջ նա տանուլ է տվել խոշոր գումար և այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ կպարզվի քննության ընթացքում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2107 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)