211652_close_icon
views-count45634 դիտում article-date 11:03 11-06-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Թբիլիսյան խճուղում Mercedes-ը բախվում էլեկտրասյանն ու մեջտեղից կիսվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Թբիլիսյան խճուղում Mercedes-ի վարորդը բախվում էլեկտրասյանը, որից հետո մեքենան մեջտեղից կիսվում է, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/10/55898/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունիսի 10-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:45-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 VՏ 992 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և մոտ 200 մետր գլխիվայր շրջվելով՝ առաջ ընթացել: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու վթարի հարևանությամբ գործող «Ավտո էկոնոմ գազ» ընկերության աշխատակիցները, ովքեր վիրավորներից մեկին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխել էին հիվանդանոց, իսկ մյուս վիրավորին ավտոմեքենայից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս էր բերել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի վայր էին ժամանել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Արաբկիրի բաժինների ՊՊԾ աշխատակիցները, ինչպես նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հարվածի արդյունքում Mercedes-ը մեջտեղից կիսվել է, իսկ էլեկտրասյունը՝ ամբողջովին վնասվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր