Մահացել է հայտնի կոմպոզիտոր Ջեյմս Լասթը. տեսանյութ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 86 տարեկանում կյանքից հեռացել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ջեյմս Լաստը, ով The Lonely Sheperd հանրահայտ երգի հեղինակն էր, որի մասին ասում էին, որ նման ձայներով կարող են երգել միայն հրեշտակները:
80-ականներին այն ամենահայտնի և սիրված ստեծագործություններից էր:
Իր 50 ալբոմներից առաջին` Non-Stop Dancing ալբոմը կոմպոզիտորը թողարկել է 1965 թ-ին, որը մեծ հաջողություն էր ունեցել:
Ջեյմս Լաստը ծնվել է Բրեմենում 1929-ին, վերջին մի քանի տասնամյակի ընթացքում նա ապրում էր ԱՄՆ-ում։