«Weidler» աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել Ադոլֆ Հիտլերի 14 ակվարելային աշխատանքներ
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի «Weidler» աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել Ադոլֆ Հիտլերի 14 ակվարելային աշխատանքներ: Աճուրդը կկայանա հունիսի 18 20-ը:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Հիտլերն այդ աշխատանքները ստեղծել է 1904 – 1922 թթ. ընկած ժամանակահատվածում: Lոտերի արժեքը տատանվում է 1000-ից մինչև 45 հազար եվրո: Ամենաբարձր մեկնարկային գնով աշխատանքում պատկերված է Նոյշվանշտայն դղյակը, որը Գերմանիայի հարավում զբոսաշրջիկների ամենասիրված վայրերից մեկն է: