211652_close_icon
views-count3810 դիտում article-date 16:48 06-12-2019

Գերմանացիներն Աթաթուրքին համեմատել են Ադոլֆ Հիտլերի հետ

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած վավերագրական ֆիլմը, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/12/06/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D4%B1%D5%A9%D5%A1%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84-%D5%80%D5%AB%D5%BF%D5%AC%D5%A5%D6%80/171230]Ermenihaber.am[/url]-ը: «Մոռացված կոտորած. ինչպե՞ս Աթաթուրքը կոտորեց ալևիներին» անվամբ ֆիլմը պատմում է Դերսիմում ալևիների ջարդերի մասին, որի հրանհանգը տվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Նշենք, որ տարածված տեսակետ կա, ըստ որի՝ ալևիներն առանձին էթնիկ խումբ են՝ համասերված հայերից, քրդերից, թուրքերից: Իսկ իրենք` ալևիները, իրենց դասակարգում են հետևյալ խմբերով՝ զազա ալևի, թուրք ալևի, քուրդ ալևի, հայ ալևի: Ֆիլմում Աթաթուրքը նմանեցվում նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Թուրքիայի առաջին նախագահը ներկայացվել է որպես դարաշրջանի ամենադաժան բռնապետներից մեկը։ «Աթաթուրքը, փորձելով Թուրքիային դարձնել ժամանակակից պետություն, գործակցել է Հիտլերի հետ։ Աթաթուրքը նացիստական Գերմանիայից գնած թունավոր գազն օգտագործել է Դերսիմում»,- նշվում է ֆիլմում։ Հիշեցնենք, որ 1937-1938թթ. տեղի ունեցած Դերսիմի կոտորածի ժամանակ թուրքական բանակի գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվել է 16.000, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 70.000-ից 90.000 հազար քուրդ ալևի, ևս 12.000 մարդ էլ բռնագաղթի ենթարկվել:

Նմանատիպ նյութեր