Հետաքրքիր փաստեր Ադոլֆ Հիտլերի մասին
13 տարեկանում, երբ Ադոլֆը սովորում էր ռեալական դպրոցի 2-րդ դասարանում, հանկարծակի մահանում է հայրը՝ Ալոիսը։ Չնայած ամենօրյա վեճերին, Հիտլերը շատ էր սիրում հորը։
Մոր խնդրանքով Հիտլերը շարունակում է ուսումը և որոշում է դառնալ նկարիչ, ոչ թե պետական ծառայող, ինչպես ցանկանում էր հայրը։ 1903 թ. գարնանը Հիտլերը գնում է Լինցի հանրակացարան, իսկ դպրոցի դասերին սկսել էր սակավ հաճախել։
Անգելան՝ Հիտլերի քույրը, 1903 թ. ամուսնանում է և տանը մնում են Հիտլերը և իր քույրը՝ Պաուլան։
1904 թ. Հիտլերը դառնում է 15 տարեկան և ավարտում է Լինցի ռեալական դպրոցի 3-րդ դասարանը, մայիսի 22 թվականին կայանում է նրա խաչակնքումը, և այդ օրը նա առաջին անգամ իր կյանքում ֆիլմ է դիտում։
Նա չէր սիրում ֆրանսերենը և քիչ էր մնում այդ լեզվի պատճառով մնար նույն դասարանում։ Աշնանը նա վերաքննություն է տալիս և նա խոստանում է տեղափոխվել մեկ այլ դպրոց՝ ուսումը շարունակելու։