Վաճառքի են հանվել Կլոդ Մոնեի ևս վեց կտավներ. աճուրդի տունը 80-110 մլն դոլարի եկամուտ է ակնկալում
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Նյու Յորքի «Sotheby's» աճուրդի տունը վաճառքի է հանել ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի վեց կտավներ` ակնկալելով դրանց վաճառքից ստանալ 80-110 մլն դոլարի եկամուտ:
Աճուրդը կանցնի մայիսի 5-ին:
Կտավները գտնվում են մասնավոր հավաքածուներում: Աճուրդի թոփ-լոտը կլինի Մոնեի հանրահայտ «Ջրաշուշաններ» սերիայից կտավը, որն ստեղծվել է 905 թ.:
Կտավի գնահատվող արժեքը, որի վրա պատկերված է նկարչի սիրելի լճակը՝ Ժիվերնի բնակավայրում գտնվող պուրակում, կազմում է 30-45 մլն դոլար:
Ի սկզբանե այն պատկանում էր շվեյցարացի կոլեկցիոներներ Էմիլ և Ալմե Շտաուբ-Տեռլինդեններին, իսկ ներկայիս սեփականատերն այն ձեռք է բերել 1955-ին: Այս աշխատանքը չի ցուցադրվել ավելի քան 70 տարի: