19-ամյա զինծառայողը զորամասից փախել է Երեւան եւ ածելիով ինքնասպանության փորձ կատարել
19-ամյա Կորյուն Ազոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, ինքնակամ թողել է ուսումնական գումարտակի տարածքը, մեկնել ք. Երևան, որտեղ ածելիով դիտավորությամբ կատարել է անդամախեղում, որի հետևանքով իր առողջությանը պատճառված թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքները հանգեցրել են զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելուն:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանից: