Դե Խեան հայտնել է «Ռեալ» տեղափոխվելու իր մտադրության մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան վերջնական որոշում է կայացրել՝ վերադառնալ Իսպանիա եւ պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է Goal.com-ը:
24-ամյա իսպանացու գործակալները այդ մասին արդեն տեղյակ են պահել անգլիական ակումբի ղեկավարությանը:
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» դարպասապահի վերաբերյալ պետք է որոշում կայացնի. նա կամ պետք է Դե Խեային այժմ վաճառի, կամ էլ հաջորդ ամռանը անվճար բաց թողնի, քանի որ ավարտվում է նրա պայմանագրի ժամկետը:
Հիշեցնենք, որ Դե Խեան 24,4 միլիոն եվրոյի դիմաց Մադրիդի «Ատլետիկոյից» «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2011 թվականին: Այդ ընթացքում նա Անգլիայի Պրեմիեր-լիգայում 131 հանդիպում է անցկացրել, իսկ 2012/2013 մրցաշրջանում դարձել է Անգլիայի չեմպիոն:
Ըստ տարբեր տեղեկությունների, Դե Խեայի տեղափոխության համար «Ռեալը» կվճարի 35-40 մլն եվրո: