211652_close_icon
views-count4705 դիտում article-date 22:54 29-08-2016

Օբամեյանգը «Բորուսիայի» ղեկավարությանը հայտնել է «Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մտադիր է հեռանալ թիմից: Ֆուտբոլիստը գերմանական ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է «Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին: Գաբոնցին «Բորուսիան» կարող է լքել մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը: Ակումբների միջև բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել: Սակայն իրավիճակի վրա կարող են ազդել երկու թիմերի ղեկավարության միջև հաստատված լավ հարաբերությունները: Նշենք, որ Օբամեյանգի տրանսֆերային արժեք, տարբեր գնահատականներով, կազմում է 70-80 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր