211652_close_icon
views-count2037 դիտում article-date 20:47 14-07-2015

Դավիդ Դե Խեան չի գնա «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան կմնա ակումբում և մինչև պայմանագրի ավարտը, որը լրանում է 2016թ. ամռանը, հանդես կգա մանկունյանցիների թիմում, հայտնել է Daily Star-ը: Հիշեցնենք, որ Դե Խեային ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը», որտեղից հեռացել է հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյաստ, սակայն անգլիական ակումբը Դե Խեայի տրանսֆերի դիմաց 40 միլիոն եվրո է պահանջում, ինչը մադրիդյան ակումբը պատրաստ չէ վճարել: Այժմ, եթե Դե Խեան մինչև պայմանագրի ավարտը մնա Մանչեսթերում, ապա դրա ավարտից հետո ազատ խաղացողի կարգավիճակ կստանա և կկարողանա անվճար տեղափոխվել ցանկացած ակումբ:

Նմանատիպ նյութեր