211652_close_icon

Ո՞ւմ են Ճանապարհային ոստիկանությունում ընկերները անվանում «Սուրբ Պետրոս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count15373 դիտում article-date 13:08 08-06-2015
Դեռ ԽՍՀՄ տարիներին ամերիկահայերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրել էին Chevrolet մակնիշի ավտոմեքենա, որը երկար տարիներ սպասարկել է Ամենայն հայոց կաթողիկոս, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Առաջինին, սակայն տարիներ անց նշված ավտոմեքենան Մայր Աթոռն օտարել է և այսօր այն պատկանում է Ճանապարհային ոստիկանության աշխատակից Պետրոս Աղեկյանին, ում ընկերական շրջապատում «Սուրբ Պետրոս» են կոչում: Ճանապարհային ոստիկանությունում ասում են նաև, որ երբ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը լինում է Կարեն Հովակիմյանը, նրա հերթապահության ժամանակ վթարների թիվը գերազանցում է մեկ տասնյակը և մեծ թիվ են կազմում նաև մահվան ելքով վթարները, իսկ երբ նրան «նապառնիկ» բերեցին Պ. Աղեկյանին, մահվան ելքով վթարների թիվը պակասեց ու Կ. Հովակիմյանի գործընկերները կատակում են՝ ասելով, թե պատճառը «Սուրբ Պետրոս Աղեկյանն է»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր