211652_close_icon
views-count47509 դիտում article-date 20:46 03-07-2017

Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ Ճանապարհային ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի բացման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 3-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ Ճանապարհային ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի բացման արարողությունը, որը ղեկավարում էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ս.Հովհաննիսյանը: Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ե.Կարապետյանն իր զեկույցով Ս.Հովհաննիսյանին ներկայացրեց Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության հիմնական ուղղվածությունների, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության մասին, մասնավորապես նշեց, որ Կենտրոնը հնարավորություն ունի 1-77 հեռախոսահամարով թեժ գծով միարժամանակ ընդունել մինչև վեց հեռախոսազանգ, բացի այդ, հնարավորություն է ստեղծվել օնլայն ռեժիմով հետևելու այն խաչմերուկների երթևեկությանը, որոնք կահավորված են Ճանապարհային ոստիկանության տեսախցիկներով: Օպերատիվ կառավարման կենտրոնի առկայությունը հնարավորություն կտա առավել օպերատիվ արձագանքել քաղաքացիների բոլոր ահազանգերին և միջոցներ ձեռնարկել Ճանապարհային ոստիկանության ուժերի և միջոցների օպերատիվ անհրաժեշտությամբ պայմանավորված բաշխման ուղղությամբ: Ճանապարհային ոստիկանության պետը զեկուցեց նաև, որ հասարակության հետ կապն առավել արդյունավետ և բազմակողմանի դարձնելու համար, արդեն իսկ գործում է Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան կայքէջը, բացի այդ, տեսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացված վարչական ակտերի ծանուցման հնարավորություններն առավել ընդլայնելու նպատակով այսօրվանից <<Հայփոստ>> ՓԲԸ ընկերության ՀՀ տարածքում գտնվող բոլոր մասնաճյուղերում ցանկացած անձ կարող է ստանալ տեսահսկվող համակարգերով արձանագրված իրավախախտումների վիճակագրությունը և տեղում վճարել տուգանքները: Օպերատիվ կառավարման կենտրոնի բացումից հետո Ս.Հովհաննիսյանի կողմից 7 անձանց, ովքեր աձագանքել էին Ճանապարհային ոստիկանության հրավերին ՃՊ ծառայությունում ծառայելու համար և մասնակցել էին համապատասխան հարցազրույցներին և արդյունքում ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստացել են սպայի կոչում և նշանակվել են Ճանապարհային ոստիկանությունում ծառայության, հանձնվեցին ոստիկանության լեյտենանտի ուսադիրներ: Շնորհավորելով նրանց նշանակումը Ս.Հովհաննիսյանը հորդորեց արժանի լինել սպայի կոչմանը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ս.Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ օպերատիվ խորհրդատվություն որին մասնակցում էին ՃՈ բոլոր ստորաբաժանումների պետերը: Ճանապարհային ոստիկանության պետի կողմից ներկայացվեցին այն միջոցառումները որոնք իրականացվել են առաջին անգամ, մասնավորապես հենաշարժողական խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող անձանց, Ճանապարհային ոստիկանությունում երեք անձանց պաշտոնների նշանակելու մասին, բարեփոխումների ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման մասին, Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայությունում հարցազրույցի միջոցով պաշտոններում նշանակվելու մասին: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 215+
215+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր