211652_close_icon
views-count65026 դիտում article-date 11:03 14-12-2016

Նորամուծություն՝ Ճանապարհային ոստիկանությունում. պատմության գիրկն է անցնում քեռիներով կամ մաղարիչով ճանապարհային ոստիկան դառնալու երևույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիիկանությունը հայտարարություն էր տարածել թափուր աշխատատեղերում ընդունելության համար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՃՈ Հաշվառման քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնում ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ սկսվել է դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացը։ Գրեթե բոլոր դիմումատուները երիտասարդներ են և այս պահին քննական սենյակում տեսախցիկների հսկողության տակ ստուգվում են նրանց տեսական գիտելիքները։ Քննական սենյակում միայն նրանք են և հանձնաժողովը։ Նրանց տրվել է հարցերին պատասխանելու 15 րոպե ժամանակ։ Մինչ այս օրերին որոշ զանգվածային լրատվամիջոցներ հայտարարում են, թե Ճանապարհային ոստիկանությունն ունի կադրերի պակաս և ոչ ոք չի ցանկանում աշխատանքի տեղավորվել ճանապարհային ոստիկանությունում, մեծ թվով երիտասարդներ դիմում են ներկայացրել և ցանկություն են հայտնել աշխատանքի տեղավորվելու ՃՈ-ում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօրվա քննական գործընթացը կարելի է համարել նորամուծություն, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում երբևիցե նման ձևի աշխատանքի ընդունելու մոտեցում չի եղել։ Նորամուծություն է նաև ողջ գործընթացը տեսանկարահանելը, որպեսզի հետագայում մարդկանց կողմից չշահարկվի այն փաստը, թե ճանապարհային ոստիկան դառնալու համար կամ պետք է լավ հայրիկ ու քեռի ունենաս, կամ թիկունքիդ կանգնած լինի պատգամավոր, նախարար կամ ցեխավիկ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընդունելության հանձնաժողովի նախագահն է երկար տարիներ Ճանապարհային ոստիկանության համակարգում իր դերն ու նշանակությունը ունեցող ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր