211652_close_icon
views-count10606 դիտում article-date 17:25 07-06-2015

Երևանում Չեխիայի դեսպանատան աշխատակիցը Skoda-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Հանրապետության փողոցում` թիվ 51 հասցեի դիմաց, Չեխիայի Հանրապետության քաղաքացի 47-ամյա Դանիելա Վալտրովան իր վարած Skoda մակնիշի 50 D 003 AM համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 5-ամյա Ռենե Ավետիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենայով երեխան տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Օպերատիվորեն հիվանդանոց են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդ Դ. Վալտրովան աշխատում է Հայաստանի Չեխիայի դեսպանատանը` որպես ադմինիստրացիայի ղեկավար, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Չեխիայի դեսպանատան հաշվեկշռում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր