ԱՄՆ Նյու Յորք նահանգում բանտից փախել են երկու չափազանց վտանգավոր հանցագործներ: Նույն բանտախցում գտնվող դատապարտյալներն օգտագործել են «պայալնիկներ»՝ ներքին կոմունիկացիաներում անցքեր բացելով եւ կարողացել են ազատության մեջ հայտնվել դիտահորից դուրս գալով:
Նահանգապետը կոչ է արել նրանց տեսնելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն եւ չփորձել ինքնուրույն վնասազերծել:
Սպանության համար դատապարտվածների որոնողական աշխատանքներում ներգրավված են 200 ոստիկան եւ 3 ուղղաթիռ: