Նորվեգիայում կալանավորը բանտից փախել է՝ սերֆինգի տախտակի միջոցով
Նորվեգիայում Բաստեյ կղզու վրա գտնվող բանտից մի կալանավոր է փախել՝ սերֆինգի տախտակի միջոցով:
Ներկա պահին ոստիկանները գտել են միայն «փախուստի գործիք» տախտակը, որի վրա 23-ամյա դատապարտյալը լողացել է 2 կմ՝ թիավարելով բահի միջոցով:
Բաստեյի բանտը հայտնի է հումանիզմով. այդտեղ ընդամենը մի քանի երկաթե ճաղավանդակներով բանտախցեր կան, որոնք նախատեսված են բանտի կանոններին չհետեւողների համար: