211652_close_icon
views-count1057 դիտում article-date 16:41 02-02-2015

Հնդկաստանում երիտասարդները բանտից փախել են սավաններով

Հնդկաստանի հյուսիսում հատուկ հսկողության տակ գտնվող տարածքից մինչև 18 տարեկան մի քանի երիտասարդներ են փախել: Նրանք հեռացրել են պատուհանների ճաղերը, իրար են կապել սավանները և իջել են 3-րդ հարկից: Փախուստի փաստը բացահայտվել է այն բանից հետո, երբ երիտասարդներից ոմանք մեքենաներ են կանգնեցրել և խնդրել են իրենց տեղափոխել: Նրանցից մի մասին ձերբակալել են և տեղափոխել խցիկներ: Ի դեպ՝ անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին հնդկական բանտերից մեկից փախել է 13 մարդ՝ բանտի ոստիկաններին զինաթափելով կծու բիբարի փոշիով:

Նմանատիպ նյութեր