Եմենում անհայտ անձինք զինված հարձակում են գործել մայրաքաղաքի կենտրոնական բանտի վրա։ Ըստ «Ալ Արաբիա» հեռուստատեսության հաղորդման, միջադեպի հետևանքով 30 «Ալ Քաիդա» խմբավորման բանտարկյալ է փախել։ Փոխհրաձգության հետևանքով 3 գրոհային և 7 զինծառայող է զոհվել։
Եմենի ՆԳ նախարարության վարկածի համաձայն, հարձակման նպատակը կալանավորների ազատ արձակումն է եղել։