525 դիտում
14:28 04-06-2015
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի պատվիրակությունը՝ ՏԿԱԻՆ-ում
Հունիսի 3-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ընդունեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության պատվիրակությանը՝(DTRA) գործակալության Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ-ում կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի ընթացքը, այս շրջանակում ՀՀ ՏԿԱԻՆ-ի հետ համագործակցության հնարավոր նոր ուղիները:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության սպառնալիքների նվազեցման գրասենյակի ղեկավար, մայոր Էրիկ Լարսենը, կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցության հայաստանյան ծրագրի ղեկավար Լորենս Սմիթը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը, ՏԿԱԻՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Մարիամ Գևորգյանը, նախարարի խորհրդական Ա. Մնացականյանը:
ՓԾ տնօրենի տեղակալ Վ. Գաբրիելյանը ՀՀ ՏԿԱԻ նախարարության և նախարարի անունից ողջունեց հյուրերին՝ նշելով, որ նախարարությունը կարևորում է հայ-ամերիկյան համագործակցությունը: Նա մանրամասն տեղեկություններ տրամադրեց ՀՀ-ում կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի վերաբերյալ:
DTRA սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ իր գոհունակությունը հայտնեց ծրագրի իրականացման ընթացքից:
Համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության` 2015թ. ընթացքում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից ՏԿԱԻ նախարարությանը պետք է տրամադրվեր մասնագիտացված սարքավորումներով հագեցած 3 մեքենա: Այս մեքենաների միջոցով հնարավոր է իրականացնել նմուշառումների հավաքում, պահպանում և անվտանգ տեղափոխում:
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչ Է. Ջորջը տեղեկացրեց, որ այս ամառ արդեն մասնագիտացված սարքավորումներով հագեցած մեկ մեքենա Հայաստանում կլինի: ԱՄՆ պատվիրակության անդամները խոստացան տրամադրել ցանկացած տեսակի օգնություն և օժանդակություն:
Փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանն առաջարկեց տրամադրել նմանատիպ ևս երկու մեքենա, ինչի առնչությամբ Է. Ջորջը հայտնեց, որ այս հարցը կքննարկվի առաջին մեքենայի և սարքավորումների օգտագործման փորձը ուսումնասիրելուց հետո:
Կողմերը քննարկեցին ծրագրի շրջանակում շահագրգիռ բոլոր կառույցների աշխատանքների ներդաշնակեցման անհրաժեշտությունը, այս առումով ներկայացվեց ՏԿԱԻ նախարարության հաջողված փորձը, տեղեկատվություն տրամադրվեց նախարարության կողմից անցկացված լսարանային և դաշտային վարժանքների մասին:
Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ծրագրով նախատեսված ուղղություններով գործնական ու փոխշահավետ համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
734 դիտում
16:57 22-05-2015
ՀՀ ՏԿԱԻ նախարարություն է այցելել ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պատվիրակությունը
889 դիտում
16:12 25-05-2015
Շվեդիայի Թագավորության պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՏԿԱԻՆ-ում
Այս բաժնից
2551 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2839 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել