913 դիտում
16:12 25-05-2015
Շվեդիայի Թագավորության պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՏԿԱԻՆ-ում
Մայիսի 25-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունեց Շվեդիայի Թագավորության Ուփսալայի նահանգապետ Փիթեր Էդգարդտին, ՀՀ-ում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էհնբերգին և արտաքին քաղաքականության գծով խորհրդական Մարտին Բրոզեկին, հանդիպմանը ներկա էին նաև՝ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Սա Փիթեր Էդգարդտի առաջին այցն էր ՀՀ ՏԱԿԻ նախարարություն, որի ընթացքում քննարկվեցին երկու երկրների մազերի ու համապատասխան նահանգների միջև համագործակցության,մասնավորապես՝ Լոռու մարզի և Ուփսալայի նահանգի միջև բարեկամության հաստատմանն առնչվող հարցեր:
ՀՀ ՏԿԱԻ նախարարի և նախարարության անունից ողջունելով հյուրերին՝ Վ. Տերտերյանը համոզմունք հայտնեց, որ սա լավ առիթ է հայ-շվեդական համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: Վարչատարածքային բարեփոխումների իրականացման հարցում շվեդական փորձը Հայաստանի համար կարող է շատ օգտակար լինել, քանի որ Շվեդիայում երկու անգամ արմատական ռեֆորմներ են իրականցվել անցյալ դարի 50-ական և 70-ական թթ.-ներին: ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալը հատկապես կարևորեց շվեդական Ուփսալա նահանգի և Լոռու մարզի համագործակցությունը, քանի որ այս երկու մարզերը համաչափ են թե’ տարածքի, թե’ բնակչության քանակի հարցում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ուփսալայի նահանգապետ Փիթեր Էդգարդտը նշեց, որ Հայաստանի հետ արդեն առկա համագործակցությունը ԲՈՒՀ-երի մակարդակում է, ուստի այն ընդլայնելու շրջանակում կարելի է համագործակցել նաև գիտական մակարդակում՝ մասնավորապես՝ գյուղատնտեսության և բնապահպանության գիտական ճյուղերում:
Խոսվեց նաև արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտի շուրջ համագործակցության մասին: Վ. Տերտերյանը մասնավորապես նշեց, որ ՏԿԱԻ նախարարության կողմից ներկայումս իրականացվում է Ճգնաժամային կառավարման ապակենտրոնացում, ինչը ենթադրում է արտակարգ իրավիճակներում համայնքներում արձագանքման արդյունավետության բարձրացում, և շվեդական փորձն այս հարցում նույնպես շատ օգտակար կարող է լինել:
Հանդիպման ավարտին ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը հյուրերին ուղեկցեց ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն՝ ծանոթացնելու վերջիններիս կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու կառավարման գործընթացի իրականացման մեթոդներին:
Նմանատիպ նյութեր
1897 դիտում
22:58 26-08-2019
Ազգային ժողովում հյուրընկալվել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը
3548 դիտում
15:28 11-04-2018
Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի պատվիրակությունը հյուրընկալվել է Շիրակի մարզպետարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1198 դիտում
21:34 17-06-2015
Համաշխարհային բանկի աղետների ռիսկի կառավարման մասնագետ Կո Տակեուչիին հյուրընկալվել է ՀՀ ՏԿԱԻՆ-ում
Այս բաժնից
610 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
490 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը