Իրանը վերջին 4 տարիներին առաջին անգամ կրճատել է բարձր մակարդակի հարստացված ուրանի արտադրությունը. ԱԷՄԳ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հերթական զեկույցն է տարածել, որում ասվում է, որ Իրանը վերջին ամիսներին առաջին անգամ մեծ չափով կրճատել է բարձր մակարդակի հարստացված ուրանի արտադրությունը:
Փաստաթղթում նշվում է, որ վերջին 4 տարիների ընթացքում առաջին անգամ մինչև 20%-անոց ուրանի պահուստները առաջին անգամ նվազել են:
Բացի այդ, միջազգային միջուկային փորձագետները փաստել են, որ Թեհրանը կատարում է ժնևյան համաձայնագրով սահմանված իր պարտավորությունները:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերի 24-ին՝ Ժնևում: