«Կարմիր ծխախոտ» բեմադրությամբ հանդիատեսին կներկայանա մեծն Չարլզ Չապլինի թոռը
Հունիսի 3-ին Մոսկվայում անցկացվող Չեխովի անվան 12-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում իր «Կարմիր ծխախոտ» բեմադրությամբ հանդիատեսին կներկայանա մեծն Չարլզ Չապլինի թոռը՝ ակրոբատ, միմ, պարող, ծաղրածու և բանաստեղծ Ջեյմս Տիերեն:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Տիերեն հանրահայտ է աշխարհի տարբեր երկրներում, նաև Ռուսաստանում: Դեռ վեց տարի առաջ չեխովյան փառատոնում նա առաջին անգամ ներկայացրեց իր «Մնաս բարով, հովանոց» բեմադրությունը՝ պարզ էմոցիոնալ ներկայացում, ստեղծված «նոր կրկեսի» ժանրով, որը հիացրեց մոսկվացիներին: