211652_close_icon
views-count2894 դիտում article-date 18:28 17-05-2016

Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը

Արդեն 1914 թ. Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ։ Մեծ հաջողություն են ունենում Չարլի Չապլինի կողմից 1921 թ. նկարահանված «Փոքրիկը», 1925 թ.՝ «Ոսկու տենդ» 1928 թ. «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը։ Չապլինի 3 ֆիլմ տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», « Նոր Ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), իսկ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը։ Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»։ Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը։ Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը։ Չապլինի երեխաներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, նրանցից ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը։

Նմանատիպ նյութեր