Արտակարգ դեպք Երևանում նախկինում մի քանի անգամ խմած վիճակում մեքենա վարած կին վարորդի Mercedes-ը հերթական անգամ տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 6-ին Երևանի Ճանապարհային Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 34 QO 347 համարանիշի ավտոմեքենան։
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ Վանաձոր քաղաքի բնակչուհի Գայանե Ասլանյանը, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ՃՈ աշխատակցի կողմից կանգնեցվել է, իսկ հետո ՃՈ աշխատակիցը փորձել է նրան ենթարկել բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը, սակայն նա հրաժարվել է փորձաքննությունից, ինչի համար էլ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ սա նրա կողմից 3-րդ դեպքն է, երբ ավտոմեքենան վարում է ոչ սթափ (խմած) վիճակում։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի