211652_close_icon
views-count729 դիտում article-date 19:25 01-06-2015

«Երևանի ապագան» խորագրով ցուցահանդես՝ Երևանի քաղաքապետարանում

«Երևանը՝ փոքրիկների համար» խորագրով անցկացվող միջոցառումների շարքում փոքրիկների համար էր նաև Երևանի քաղաքապետարանը, որտեղ ճեմասրահում բացվել է լուսանկարչուհի Աննա Մանասարյանի՝ «Երևանի ապագան» խորագրով անհատական ցւուցահանդեսը՝ նորածինների լուսանկարներով։ Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ «Երեխաների նկատմամբ հայերիս վերաբերմունքը պաշտամունքային է և սա մեր ազգային հատկանիշներից, նկարագիրներից մեկն է։ Հենց երեխաներին նվիրված այս օրն էլ Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագիրը՝ մշակութային, տոնական, ժամանցային, առողջապահական։ Այս պահին Երևանի տարբեր հարթակներում մանկական միջոցառումներ են տեղի ունենում, որոնցից մեկն էլ այս բարի ցուցահանդեսի բացումն է»,- ողջունելով հյուրերին` նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Ցուցահանդեսի հեղինակ Աննա Մանասարյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ ընձեռած հնարավորության համար։ «Երևանն իմ մանկության քաղաքն է, բոլորիս սիրելի մայրաքաղաքը, որը ձգող էներգետիկա ունի։ Ցուցահանդեսի լուսանկարներում ոչ միայն երևանցի, այլև Հայաստանի մարզերի ու սփյուռքահայ երեխաներն են, քանի որ անկախ ծննդավայրից, նրանք բոլորը մեր հարազատ Երևանի ապագան կերտողներն են։ Այս շարքը պատրաստել եմ մեծ սիրով և եթե գոնե մեկ կին իմ լուսանկարներով կոգեշնչվի, ապա կորոշի մայրանալ, հատկապես՝ ևս մեկ անգամ, ես իմ առաքելությունը կհամարեմ կատարված»,- նշել է լուսանկարչուհին։ Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են նաև այն երեխաները, որոնց լուսանկարները ցուցադրված են։

Նմանատիպ նյութեր