Երևանի քաղաքապետարանում կանցկացվի «Արցախյան բարիքներ» խորագրով ցուցահանդես-վաճառքը
ԼՂՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին ժամը 12.00-19.00 Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կանցկացվի «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը, որին ներկայացված կլինեն արցախյան 28 ընկերությունների արտադրանքները և ծառայությունները:
Այցելուները կարող են ծանոթանալ, ինչպես նաև գնել արցախյան սննդամթերք, խմիչքներ:
Առանձին տաղավարներով ներկայացված կլինեն արցախյան գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը, ինչպես նաև հյուրանոցային և ռեստորանային ծառայությունները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: