Մեծ Բրիտանիայի վարչապետ. Բլատերը պետք է հեռանա ՖԻՖԱ-ից
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը պետք է թողնի իր պաշտոնը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քամերոնը՝ Բեռլինում Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ավարտից հետո:
«Նա պետք է հեռանա: Չի կարելի նման լուրջ կազմակերպությունում լուրջ մեղադրանքների առկայությամբ ձև ընդունել, թե ոչ մի բան չի պատահել:
Որքան շուտ հեռանա, այնքան՝ լավ: Այժմ մենք տեսնում ենք այդ հրաշալի խաղի սարսափելի կողմերը:», նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: