32437 դիտում
09:24 01-06-2015
Ողբերգական ավտովթար Ուշիի ոլորաններում. Շինանյութի Սերոժի տախտակները տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 49-ամյա Մերաբ Մաիսուրաձեն իր վարած Daewoo մակնիշի AA 084 В համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Երևան ավտոճանապարհի Ուշիի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել բնակելի տան հողամասում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի տեղակալ Գուրգեն Գյոզալյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով քննիչ Արթուր Դավթյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոճանապարհի աջակողմյան և ձախակողմյան բոլոր հատվածներում հատուկ բեռնատար ավտոմեքենաների համար ՃՈ աշխատակիցների և տեղի ճանշինականների կողմից տեղադրվել են մեծ ցուցանակներ, ինչը թելադրում է վարորդին ստուգել տրանսպորտային միջոցի արգելակման համակարգը: Այս դեպքում ոչ ՃՈ-ն և ոչ էլ Ճանշինը իրենց մեղքի բաժինը չունեն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան բարձված էր շինանյութով՝ տախտակներով, իսկ մահացած վարորդի ընկերը, ով նույնպես ազգությամբ վրացի է, հայտնեց, որ տախտակները պատկանում են Հայաստանում հայտնի Շինանյութի Սերոժին, իսկ հավաքվածներն էլ ասում էին, որ՝ Շինանյութի Սերոժի տախտակն ա թափվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
54048 դիտում
13:50 16-04-2016
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում. հավով բարձված բեռնատարը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2062 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)