211652_close_icon
views-count2860 դիտում article-date 10:49 13-02-2025

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Foton» մակնիշի բեռնատարը Ուշիի ոլորաններում բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում «Foton» մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, դեռևս անհյատ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելւ գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և նույն գումարտակի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Հարություն Պողոսյանի գլխավորությամբ: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր