211652_close_icon
views-count35017 դիտում article-date 23:43 27-05-2015

Սկանդալ Շենգավիթի դատարանում. 31-ամյա ամբաստանյալը խոսափողը շպրտեց մյուս ամբաստանյալի ուղղությամբ, որից հետո միմյանց նկատմամբ հնչեցրեցին հայհոյանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում այսօր` մայիսի 27-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]–ի թղթակիցն արձանագրել է, որ ամբաստանյալներից 31-ամյա Գեղամ Բաբկենի Արզունյանը խոսափողը շպրտել է ամբաստանյալներից մեկի ուղղությամբ, որից հետո հնչել են փոխադարձ հայհոյանքներ: Նշենք, որ 31-ամյա Գեղամ Բաբկենի Արզունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ազգական Գոռ Հայկի Եղիազարյանի կողմից մարիխուանա տեսակի թմրամիջոցի ապօրինի իրացմանն օժանդակելու դիտավորությամբ, պատիժ կրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, 2013թ. դեկտեմբեր ամսին զանգահարել է իր ծանոթ Սերոբ Սամվելի Սոլոմոնյանին և հայտնել, որ մարիխուանա տեսակի թմրամիջոց ձեռք բերելու ցանկության դեպքում կարող է զանգահարել Գոռ Եղիազարյանին և վերջինիցս ձեռք բերել թմրամիջոց` փոխանցելով Գ.Եղիազարյանի բջջային հեռախոսահամարը: 2014թ. սկզբներին Ս.Սոլոմոնյանը, զանգահարելով Գ.Եղիազարյանին, վերջինիս հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, և Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց Գ.Եղիազարյանը Ս.Սոլոմոնյանին ապօրինի իրացրել է մարխուանա տեսակի թմրամիջոց: Դատական նիստը վարում էր դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Դատական նիստի ընթացքում պաշտպանական ճառով հանդես եկան կողմերի պաշտպանները: Ամբաստանյալներից Գեղամ Արզունյանի պաշտպանը իր ճառում ասաց, որ իր պաշտպանյալի գործողությունները չեն համապատասխանում նրան առաջադրված մեղադրանքին և խնդրեց դատարանին նրան ճանաչել անմեղ և ազատել քրեական պատասխանատվությունից: Վերջին խոսքով հանդես եկան նաև ամբաստանյալները, իսկ Գոռ Եղիազարյանը խնդրեց 1 շաբաթ ժամանակ՝ ճառին պատրաստվելու համար: Դատական նիստի ավարտին Գեղամ Արզունյանը կանգնեց, խոսափողը շպրտեց ամբաստանյալներից Սերոբ Սոլոմոնյանի ուղղությամբ և հնչեցրեցին հայհոյանքներ միմյանց նկատմամբ: Ուղեկցող գումարտակի ոստիկանները ամբաստանյալներին հեռացրեցին դատարանի դահլիճից: Դատարանը կայացրեց որոշում դատական նիստը հունիսի 8-ին նշանակելու վերաբերյալ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր