Սկանդալ՝ Շիրակի դատարանում․ մեղադրյալը շիշ է նետել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել․ Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով, վերջերս արտառոց միջադեպ է տեղի ունեցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում։
2-ամյա մի տղամարդ, որը մեղադրվում է խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու մեջ (ՀՀ Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով և 452 հոդվածի 1-ին և 3-րդ մասերով), դատական նիստի ժամանակ սկանդալ է սարքել, երբ դատավորը, բավարարելով մեղադրյալի միջնորդությունը, որոշել է նրա տնային կալանքը՝ համակցված «բացակայելու արգելք» խափանման միջոցով, փոխել բանտային կալանքով։
Դատարանը որոշել է նրան 3-ամսյա կալանքի ենթարկել։ Սա լսելով՝ մեղադրյալը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել դատավորի ու դատախազի, իրավապահ համակարգի ներկայացուցիչների հասցեին։
Նա չի բավարարվել հայհոյանքներով, այլ ոտքով հարվածել ու շրջել է դատարանի թիվ 2-րդ դահլիճի սեղանները, աթոռները, որից հետո պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով նրան դատարանի դահլիճից ձերբակալել են։
Ոստիկանության մեքենայի մեջ ամբաստանյալը շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել իրավապահ համակարգի հասցեին։ Նա ձեռքով հարվածել ու կոտրել է ավտոմեքենայի հետևի աջ դռան ապակին։
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Շիրակի մարզային քննչական բաժին։ Երբ ամբաստանյալին տարել են քննչական բաժին՝ հարցաքննության, ավագ ոստիկաններից մեկը զեկուցագիր է ներկայացրել, որ նա ժամը 21․15-ին քննիչի աշխատասենյակում դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ․ սեղանին դրված շիշը նետել է համայնքային ոստիկանի ուղղությամբ, ոտքով հարվածել է քննիչի աշխատասենյակին, քաշել ու պոկել է ոստիկաններից մեկի բաճկոնի աջ ուսադիրը, քաշքշել ու պատռել է մեկ այլ ոստիկանի ձմեռային բաճկոնը։
Այս փաստի շուրջ արձանագրված փաստաթղթերը ևս ուղարկվել են Շիրակի մարզային քննչական բաժին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում