42309 դիտում
11:14 17-06-2016
Լարված իրավիճակ Կենտրոնի դատարանում. ամբաստանյալը սպառնում էր «ջարդել տուժածի գլուխը». նրա հարձակումը կանխեցին կարգադրիչներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հունիսի 16-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Վահագն Դանիելյանը դատական նիստի հետաձգումից հետո փորձում էր հարձակվել տուժողի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ.Դանիելյանը հայհոյանքներ և սպառնալիքներ տալով` հայտարարում էր, որ տուժողի «գլուխը ջարդելու» է: Նա նույնիսկ փորձեց հարձակվել տուժողի վրա, սակայն դատական կարգադրիչներն ու ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողները կարողացան կանխել ամբաստանյալի հարձակումը տուժողի վրա:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Վ. Դանիելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 258 հոդվածի 1-ին մասի և 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վերջինս ավազակային հարձակման է ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա Ա. Ա.-ին` հափշտակելով 295 հազար ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, որը կատարել են 2015 թ-ի հոկտեմբերի 1-ին` Թբիլիսյան խճուղու վրա գտնվող Լամպերի գործարանի մոտ:
Այդ օրը, գիշերը ժամը 03:20-ի սահմաններում տուժող Ա. Ա.-ն մեքենայով ընթանալիս է եղել , երբ կանգնեցրել և խնդրել են, որ մի 2 կանգառ իրենց իջեցնի ներքև: Ա. Ա.-ն էլ բարի կամք դրսևորելով` տեղափոխել է նրանց, ինչից հետո պարզվել է, որ ավտոմեքենայից գաղտագողի հափշտակել են հեռախոսը: Նրանց մեղադրում են նաև մի քանի դրվագներով` քրեական հանցագործություն կատարելու մեջ:
Երբ դատական նիստը վարող դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում էր, թե երբ է նշանակվելու հաջորդ դատական նիստը, Վ. Դանիելյանը սկսեց բողոքել, թե ինքը առողջական խնդիրներ ունի, ինքը իրեն մեղավոր չի ճանաչում, իր գլխին սարքել են և դատարանը չպետք է հետաձգի դատական նիստը, հակառակ դեպքում` «Ես ինքնավնասում կանեմ»:
Դատարանում գնտվող նրա մայրն էլ ասում էր, որ տղան հոգեկան հիվանդ է, ինչպես կարելի է հիվանդին դատել:
Գ. Շամշյանի տեղեկություններով` մյուս կասկածյալ, ամբաստանյալ Կ. Զաքարյանն ու Ա. Ափինյանը մեղադրվում են ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)